Հույսի դռները բաց պահիր, Տեր մեր.
Օգնիր արձակել ամենն ու ամենքին`
Քո կամքի համեմատ.
Այս մեծ ցավերից:
Լույս տուր մեզ, Տեր իմ, չշփոթվելու.
Աշխարհի խառնակ աղմուկների մեջ.
Հայրերի ձայնը թող անվերջ հնչի
Մեր հոգու խորքում`
Որպես օրհնություն:
Որպեսզի գտնենք
Տուն տանող ճամփան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ